ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀՀ-ում Ադրբեջանի ԱԹՍ հարվածից տուժած 14-ամյա երեխան դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

ՀՀ-ում Ադրբեջանի ԱԹՍ հարվածից տուժած 14-ամյա երեխան դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից
19.10.2020 | 22:31

Ադրբեջանի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Վարդենիսում տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է, նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:


«Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,- գրել է Դերձյանը:
Նարեկը տուժել է հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից, երբ մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:

Դիտվել է՝ 5209

Մեկնաբանություններ